«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հաղորդում է Diario AS պարբերականը, 22-ամյա ֆուտբոլիստը դրական է տրամադրված սաուդյան ակումբներից մեկը տեղափոխվելու հարցում՝ նպատակ ունենալով բարելավել իր ֆինանսական պայմանները։ Կասադոյի ծրագրի համաձայն՝ նա մտադիր է որոշ ժամանակ հանդես գալ Արաբական թերակղզում, որից հետո կրկին կվերադառնա եվրոպական բարձրակարգ ֆուտբոլ։
Նշենք, որ Կասադոն կատալոնական ակումբի սան է, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Այս պահին Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

























































