Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Բիլբաոյի «Ատլետիկը» «Սան Մամեսում» նվազագույն հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին» (0-1)։
Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում խաղի միակ և հաղթական գոլը 62-րդ րոպեին հեղինակեց Բենյատ Տուրիենտեսը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 4-ին, որտեղ հայտնի կդառնա եզրափակչի վերջին մասնակիցը։




























































