Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆուլհեմի» դարպասը (3-0):
«Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Անտուան Սեմենյոն, Նիկո Օ’Ռայլին և Էրլինգ Հալանդը՝ համապատասխանաբար 24-րդ, 30-րդ և 39-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 53-ի՝ մոտենալով առաջատար «Արսենալին», որը այս տուրում իր հանդիպումը կանցկացնի վաղը կեսգիշերին։ «Ֆուլհեմը» 34 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Ասթոն Վիլա» — «Բրայթոն»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Նոթինգհեմ Ֆորեստ» — «Վուլվերհեմփթոն»՝ 0-0
- «Քրիստալ Փելաս» — «Բարնլի»՝ 2-3, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































