Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» հետ։ «Լոնդոն Ստեդիումում» կայացած դրամատիկ պայքարն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո.
Երկրորդ կեսի սկզբնամասում «մուրճերի» կիսապաշտպան Տոմաշ Սոուչեկը բացեց հաշիվը։
63-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Կազեմիրոն գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Մանկունիացիներին հաջողվեց պարտությունից խուսափել միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+6-րդ րոպեին փրկարար գոլի հեղինակ դարձավ Բենիամին Շեշկոն։
Այս ոչ-ոքիով «Վեսթ Հեմն» ընդհատեց «Մանչեսթեր Յունայթեդի» 4 խաղից բաղկացած հաղթական շարքը։
Այս խաղից հետո «ՄՅՈւ»-ն 45 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» 24 միավորով 18-րդ տեղում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































