«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները մանկունիական ակումբում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Անգլիացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը։ Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» նախատեսում են նոր համաձայնագիր առաջարկել թիմի նախկին ավագին, սակայն՝ փոփոխված պայմաններով։
Նշվում է, որ ներկայումս Մագուայրը շաբաթական վաստակում է 180 հազար ֆունտ (մոտ 206 հազար եվրո):
Հիշեցնենք, որ Հարին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2018/2019 մրցաշրջանից։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 մլն եվրո։




























































