Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելով պարտության մատնեց «Վոլֆսբուրգին» (2-1):
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսի մեկնարկում․ 52-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Կոնստանտինոս Կուլիերակիսը։
Խաղի վերջնամասը անցավ լարված պայքարում, որտեղ երկու թիմերն էլ կատարեցին մի շարք փոփոխություններ։ «Բորուսիայի» կազմում դաշտ դուրս եկավ Ֆաբիո Սիլվան, իսկ տանտերերի կազմում խաղին միացան Լովրո Մայերը և Մատիաս Սվանբերգը։ Երբ թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, 87-րդ րոպեին իր խոսքն ասաց Սերու Գիրասին՝ խփելով դորտմունդցիների հաղթական գոլը։
Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսիան» վաստակած միավորների թիվը հասցրեց 48-ի՝ մոտենալով առաջատար «Բավարիային», որն այս տուրի իր հանդիպումը անցկացնելու է վաղը։ «Վոլֆսբուրգը» 19 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Հայդենհայմ» — «Համբուրգ»՝ 0-2
- «Ֆրայբուրգ» — «Վերդեր Բրեմեն»՝ 1-0
- «Մայնց» — «Աուգսբուրգ»՝ 2-0
- «Սանկ Պաուլի» — «Շտուտգարտ»՝ 2-1
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































