Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը երեկ՝ փետրվարի 2-ին, համալրեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգի» շարքերը։
Ըստ Transfermarkt-ի՝ գերմանական ակումբը հայ պաշտպանի տեղափոխության համար խորվաթական «Օսիեկին» վճարել է 800 հազար եվրո։ Նշենք նաև, որ «Օսիեկը» պահպանել է ֆուտբոլիստի հետագա վաճառքից ստացվելիք գումարի 10 տոկոսի իրավունքը։
Հաշվի առնելով, որ Մկրտչյանի տրանսֆերային արժեքը գնահատվում էր մոտ 400 հազար եվրո, «Նյուրնբերգը» փաստացի կրկնակի ավելի գումար է վճարել՝ հավատալով նրա ներուժին Միրոսլավ Կլոզեի գլխավորած թիմում։




























































