Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։
Առաջին խաղակեսում հյուրերը երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. աչքի ընկան Ջարոդ Բոուենն ու Կրիսենսիո Սամերվիլը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ահարոն Վան-Բիսական։
Երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. գոլերով աչքի ընկան Ժոաո Պեդրոն և Մարկ Կուկուրելյան։ Հանդիպման վերջնամասում «կապույտներին» հաղթանակ պարգևեց Էնցո Ֆերնանդեսի խփած գնդակը։
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում «մուրճերի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարմիր քարտ ստացավ։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 40 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Վեստ Հեմը» 20 միավորով 18-րդ տեղում է։
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին


























































