Հաղորդավարուհի Իլարիա Դամիկոն, որը «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ընկերուհին է, պատմել է, թե իրենց ընտանիքում ինչպես է անցնում կարանտինային դադարը.
«Երբ Ռուգանիի մոտ հաստատվեց կորոնավիրուսը, բոլորս սարսափած էինք, քանի որ Ջիջին շատ է սիրում գրկախառնվել թիմակիցների հետ: Երբ թիմը նորից հավաքվի, նրան զսպվածություն է անհրաժեշտ: Մենք, իրոք, վախեցել էինք: Մինչ թեստի պատասխանի հայտնի դառնալը, Բուֆոնը մեկուսացել էր:
Սա նման է փորձի: Չեմ կարծում, որ մենք երբևէ երկու ամիս անցկացրել ենք մեր երեխաների հետ. նույնիսկ՝ արձակուրդում: 10 օր անց մենք սկսեցինք անհանգստանալ, որ երեխաների համար զբաղմունք չէինք գտնում, բայց մեր բախտը բերեց: Այժմ Ջիջին բակում կազմակերպում է մինի-ֆուտբոլային մրցաշարեր»,-ասել է Իլարիան: