«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ և առաջատար կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն այս ամիս կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ՝ հայտնելով «արքայական» ակումբ տեղափոխվելու պատրաստակամության մասին։ Այդուհանդերձ, մադրիդցիները մերժել են պորտուգալացի ֆուտբոլիստի առաջարկը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը՝ հղում անելով ESPN-ի լրագրող Ռոդրային։
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ֆերնանդեշը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակից, հոգնել է անկայունությունից և դիտարկում է ամռանը թիմը լքելու տարբերակը։
Ֆերնանդեշը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2020 թվականի ձմռանից։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt պորտալի՝ պորտուգալացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 40 միլիոմ եվրո։



























































