Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում, սերբական «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց իսպանական «Սելտայի» հետ (1-1)։
Հանդիպման հաշիվը բացվեց 87-րդ րոպեին. Վիգոն ներկայացնող ակումբի կազմում շքեղ գոլի հեղինակ դարձավ Ֆոր Լոպեսը՝ ոտնաթաթի դրսի հատվածով կատարած հարվածով գրավելով Մատեուսի պաշտպանած դարպասը։ Տանտերերը պատասխանեցին շատ արագ. 89-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Բրունո Դուարտեն՝ 1-1։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 50-րդ րոպեին։
Նշենք, որ լավագույն ութնյակում գտնվող թիմերը միանգամից դուրս եկան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում՝ խաղարկելով մյուս ութ ուղեգրերը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Ասթոն Վիլա» — «Զալցբուրգ»՝ 3-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բազել» — «Վիկտորիա Պլզեն»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Սելտիկ» — «Ուտրեխտ»՝ 4-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Միտյուլան» — «Դինամո Զագրեբ»՝ 2-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Պորտու» — «Ռեյնջերս»՝ 3-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Ստյաուա» — «Ֆեներբախչե»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Գենկ» — «Մալմյո»՝ 2-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Գոու Էհեդ Իգլս» — «Բրագա»՝ 0-0
- «Լիլ» — «Ֆրայբուրգ»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Լուդոգորեց» — «Նիս»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Լիոն» — ՊԱՕԿ՝ 4-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Մաքաբի Թել Ավիվ» — «Բոլոնիա»՝ 0-3, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Նոթինգհեմ Ֆորեստ» — «Ֆերենցվարոշ»՝ 4-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Պանատինաիկոս» — «Ռոմա»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բետիս» — «Ֆեյենորդ»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Շտուրմ Գրաց» — «Բրան»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Շտուտգարտ» — «Յանգ Բոյս»՝ 3-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































