Երեկ՝ հունվարի 28-ին, կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Հաղթող է ճանաչվել Լիսաբոնի «Բենֆիկայի» նորվեգացի եզրային հարձակվող Անդրեաս Շյոլդերուպը։
21-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ է խփել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Լիսաբոնյան ակումբը հաղթել է 4:2 հաշվով, իսկ «սերուցքայինները» չեն կարողացել լիգայի փուլն ավարտել լավագույն ութնյակում։
Քվեարկության արդյունքում Շյոլդերուպը գերազանցել է «Չելսիի» հարձակվող Ժոաու Պեդրուին (դուբլ՝ «Նապոլիի» դեմ խաղում՝ 3-2), «Բայերի» կիսապաշտպան Մալիկ Թիլմանին (դուբլ՝ «Վիլյառեալի» դեմ խաղում՝ 3-0) և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերին (դուբլ՝ «Քարաբաղի» դեմ խաղում՝ 6-0)։
1st: Andreas Schjelderup
2nd: João Pedro
3rd: Malik Tillman
4th: Alexis Mac AllisterSchjelderup wins Player of the Week 🏆@PlayStationEU | #UCLPOTW pic.twitter.com/X3FS6kpEyS
— UEFA Champions League (@ChampionsLeague) January 29, 2026
























































