Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ շվեդական «Մալմյոյի» նկատմամբ՝ 1:0 հաշվով։
Խաղի միակ և հաղթական գոլը 16-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչի փոխանցումից հետո խփեց Վասիլիե Կոստովը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջական հանդիպում։
Լիգայի փուլի վերջին տուրում Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կմրցի Վիգոյի «Սելտայի» դեմ, իսկ «Մալմյոն» կհյուրընկալվի բելգիական «Գենկին»։ Հանդիպումները կկայանան հունվարի 29-ին։
Malmö 0-1 Crvena zvezda — Vasilije Kostov 16′
by
u/4gjdtokurwa in
soccer
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բոլոնիա» — «Սելտիկ»՝ 2-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Բրան» — «Միդտյուլանդ»՝ 3-3, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Ֆեներբախչե» — «Ասթոն Վիլա»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
«Ֆեյենորդ» — «Շտուրմ Գրաց»՝ 3-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Ֆրայբուրգ» — «Մաքաբի Թել Ավիվ»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
ՊԱՕԿ — «Բետիս»՝ 2-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Վիկտորիա Պլզեն» — «Պորտու»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Յանգ Բոյս» — «Լիոն»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































