Կայացավ Իտալիայի Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 16-րդ տուրի հետաձգված հանդիպումը, որում մրցեցին «Նապոլին» և «Պարման»։ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Հանդիպման 11-րդ րոպեին «Նապոլիի» կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը VAR համակարգի միջամտությունից հետո չեղարկեց գոլը։
Այս արդյունքից հետո «Նապոլին» վաստակեց 40 միավոր (20 խաղում) և հավասարվեց «Միլանին», որը, սակայն, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ինտերը» նույնպես մեկ խաղ պակաս ունի և հետապնդողներին գերազանցում է 3 միավորով։ «Պարման» 22 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։




























































