Թուրքական «Ֆեներբահչեն» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ձեռքբերման համար, որը ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադում»։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով, 34-ամյա խաղացողը պատրաստ է քննարկել «Ֆեներբահչեի» առաջարկը։
Կանտեն «Ալ-Իթթիհադ» է տեղափոխվել 2023 թվականին՝ «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով։ Նա սաուդական ակումբի կազմում անցկացրել է 100 հանդիպում՝ խփելով 9 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։
Կանտեի ներկայիս պայմանագրի ժամկետը «Ալ-Իթթիհադի» հետ ավարտվում է այս ամռանը։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 4.5 միլիոն եվրո։




























































