Լեհաստանի կառավարությունը որոշել է, թե երբ է վերսկսվելու երկրի ֆուտբոլի առաջնությունը։
Լեհաստանի բարձրագույն լիգայի առաջին հանդիպումը դադարից հետո կկայանա մայիսի 29-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Տուրը կկայանա մայիսի 29-ից 31-ը։
Մրցաշրջանի վերսկսումը տեղի է ունենալու մի քանի փուլով։ Մայիսի 4-ին վերսկսվելու են մարզումները։ Թիմային աշխատանքը ակումբները կսկսեն մայիսի 10-ին։
























































