Դուբայում այսօր` դեկտեմբերի 28-ին, կայանում է Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի են դարձել տարվա լավագույնները ֆուտբոլային աշխարհում։
Մինչ այս պահը հայտնի հաղթողներն են`
Տարվա լավագույն մարզիչ՝ Լուիս Էնրիկե (ՊՍԺ)։
(Մրցանակին հավակնում էին նաև Խաբի Ալոնսոն, Միկել Արտետան, Հանս-Դիտեր Ֆլիկը և Էնցո Մարեսկան):
Տարվա լավագույն հարձակվող՝ Լամին Յամալ («Բարսելոնա»):
(Հավակնորդներ՝ Ուսման Դեմբելե, Խվիչա Կվարացխելիա, Կիլիան Մբապե, Ռաֆինյա):
Տարվա լավագույն կիսապաշտպան՝ Վիտինյա (ՊՍԺ):
(Հավակնորդներ՝ Ջուդ Բելինգեմ, Ժոաու Նևեշ, Կոուլ Պալմեր, Պեդրի):
Տարվա լավագույն երիտասարդ խաղացող՝ Դեզիրե Դուե (ՊՍԺ):
(Հավակնորդներ՝ Պաու Կուբարսի, Ժոաու Նևեշ, Արդա Գյուլեր, Կենան Յիլդիզ):
Այլ մրցանակներ.
Տարվա լավագույն ազգային հավաքական՝ Պորտուգալիա:
Տարվա լավագույն մարզական տնօրեն՝ Լուիշ Կամպուշ (ՊՍԺ):
Տարվա լավագույն գործակալ՝ Ժորժե Մենդեշ:
Տարվա վերադարձ՝ Պոլ Պոգբա («Մոնակո», վերադարձել է դոպինգի համար որակազրկումից հետո):
Ակնառու կարիերայի համար մրցանակներ են ստացել Անդրես Ինիեստան և Հիդետոշի Նակատան:
Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի մրցանակները.
Միջոցառման շրջանակում հանձնվել են նաև Իսպանիայի առաջնության մրցանակները.
Լավագույն մարզիչ՝ Հանս-Դիտեր Ֆլիկ («Բարսելոնա»):
Լավագույն ֆուտբոլիստ՝ Ռաֆինյա («Բարսելոնա»):
Լավագույն երիտասարդ խաղացող՝ Լամին Յամալ («Բարսելոնա»):
Լավագույն սեյվ՝ Յան Օբլակ («Ատլետիկո»):
Հավելենք, որ «Տարվա լավագույն խաղացող» կոչման համար պայքարում են Ուսման Դեմբելեն, Վիտինյան, Կիլիան Մբապեն, Ռաֆինյան և Լամին Յամալը, իսկ «Լավագույն ակումբ» անվանակարգում ներկայացված են «Բարսելոնան», «Չելսին», «Ֆլամենգոն», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն:


























































