Մադրիդի «Ռեալի» արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն ընտրություն է կատարել իր և «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի միջև։
18-ամյա արգենտինացին խոստովանել է, որ ներկայումս զիջում է կատալոնացիների ճամբարից իր իսպանացի հասակակիցին։
«Ես, թե՞ Յամալը։ Այս պահին Լամինը ավելի լավն է։ Նա անհավանական արդյունավետություն է ցուցադրում։ Ես նոր եմ ժամանել Մադրիդ և դեռ հարմարվում եմ։ Հուսով եմ՝ ինձ երկար և հաջողակ համագործակցություն է սպասվում «Ռեալի» հետ», – պատասխանել է արգենտինացին El Larguero-ին տված հարցազրույցում։
«Արքայական» ակումբը Մաստանտուոնոյին ձեռք բերեց «Ռիվեր Փլեյթից» անցյալ ամռանը՝ 45 միլիոն եվրոյով։



























































