«Բարսելոնան» ուրախալի նորություն է հաղորդել ակումբի բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի վերաբերյալ։
28-ամյա բրազիլացին այսօր՝ նոյեմբերի 18-ին, վերսկսել է մարզումները, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Ռաֆինյան սեպտեմբերի վերջում վնասվածք էր ստացել, իսկ հետագայում վնասվածքը կրկնվել էր, ինչը երկարացրել էր նրա վերականգնման շրջանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաֆինյան պատրաստ կլինի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի 13-րդ տուրի հանդիպմանը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։
Նշենք, որ «Բարսելոնան» և «Ատլետիկ Բիլբաոն» կմրցեն նոյեմբերի 22-ին՝ վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում։ Կատալոնացիները թույլտվություն են ստացել հանդիպումները անցկացնել սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ։



























































