Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Աշխարհի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի C6 խմբի խաղերի ժամանակացույցը։
Այս խմբում Հայաստանի ազգային հավաքականի հետ միասին պայքարում են նաև Ղազախստանի և Բելառուսի ընտրանիները։
Մեր թիմը որակավորման փուլը կսկսի 2026 թվականի մարտի 3-ին՝ արտագնա հանդիպում անցկացնելով Ղազախստանի հետ։
Խմբի ամբողջական խաղացանկը.
- 03.03.2026 Ղազախստան — Հայաստան
- 07.03.2026 Ղազախստան — Բելառուս
- 14.04.2026 Հայաստան — Բելառուս
- 18.04.2026 Բելառուս — Ղազախստան
- 05.06.2026 Հայաստան — Ղազախստան
- 09.06.2026 Բելառուս — Հայաստան
Աղբյուրը՝ ՀՖՖ




























































