Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
Ղազախստանը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական դաշտում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Բելգիայի հետ։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ղազախստանի հարձակվող Դաստան Սատպաևը։ Բելգիայի կազմից պատասխան գոլը 48-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Հանս Վանեկենը։ Խաղի 79-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ղազախստանի կիսապաշտպան Իսլամ Չեսնոկովը։
Այս ոչ-ոքիից հետո Ղազախստանը 8 խաղից վաստակած 8 միավորով զբաղեցնում է J խմբի չորրորդ տեղը, իսկ Բելգիան 7 խաղից 15 միավորով շարունակում է մնալ առաջատար։
Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում հաղթեց Վրաստանի ազգային թիմին։ Հանդիպումը կայացավ Թբիլիսիում և ավարտվեց 4:0 հաշվով։
11-րդ րոպեին հարձակվող Միկել Օյարսաբալը իրացրեց 11-մետրանոցը։ 22-րդ րոպեին կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կրկնապատկեց առավելությունը։
34-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը հաշիվը դարձրեց ջախջախիչ։ 63-րդ րոպեին Օյարսաբալը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հանդիպման արդյունքներով Իսպանիայի հավաքականը 15 միավորով զբաղեցնում է առաջին տեղը E խմբում։ Վրաստանի ազգային թիմը երեք միավորով գտնվում է երրորդ հորիզոնականում։
Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ



























































