Հունգարիայից կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հետխաղային մեկնաբանություն է տվել ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։
«Առաջին կեսում այնքան էլ շատ չէինք վերահսկում գնդակը, իսկ երկրորդում ավելի շատ էինք տիրում նախաձեռնությանը, կարող էինք հավասարեցնել հաշիվը։
Ցավոք, չօգտագործեցինք մեր հնարավորությունները։ Անկախ ամեն ինչից, մեր մոտիվացիան շատ բարձր է, որովհետև խաղում ենք մեր երկրի համար։
Մարզիչը մեզ շատ էներգիա է փոխանցում, որպեսզի դաշտում նվիրված և սրտացավ գործենք։ Երիտասարդ թիմ ենք, որը ցանկանում է մրցել այս մակարդակին համապատասխան։ Ամեն ինչ դեռ առջևում է»,- նշել է Ռանոսը։
























































