Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է իր տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» նոր անվանումը և լոգոն։ Մարզադաշտն այժմ կկոչվի պարզապես «Բեռնաբեու»։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Լոգոն պատկերում է մարզադաշտ, որը բաղկացած է չորս զուգահեռ գոտիներից, որոնք հատվում են ուղղահայաց գոտիով։ Մարզադաշտի անվանափոխությունը պայմանավորված է կորպորատիվ և մարքեթինգային նկատառումներով։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 12 տուրերից հետո «Ռեալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»։
🚨 ÚLTIMA HORA
🏟️ El Madrid cambia su imagen y nombre para el estadio: el nuevo logo aglutina el perfil del nuevo y futurista aspecto exterior del coliseo madridista y reduce el nombre de Santiago Bernabéu a Bernabéu
🔗 Más información: https://t.co/mEf80zhMdh pic.twitter.com/c006n75ppI
— Diario AS (@diarioas) November 12, 2025
























































