Մադրիդի «Ռեալում» ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կարող է թվալ։ Հայտնի El Chiringuito TV-ի եթերում հեռարձակված հաղորդման համաձայն՝ ֆուտբոլիստները բողոքներ ունեն գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի վերաբերյալ։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» հանդերձարանում կան խաղացողներ, որոնք կարծում են, որ Ալոնսոն չափազանց սառն է և չի հասկանում իրենց։
Հաղորդվում է, որ խաղացողները շատ հաճախ չեն հասկանում Ալոնսոյի որոշումների պատճառները, որոնցից մեկը վերաբերում է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի փոխարինմանը՝ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղում։
Մյուս անհասկանալի որոշումը կապված է «Էլ Կլասիկոյում» Վինիսիուսի սկանդալային փոխարինման հետ։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինները» Ալոնսոյի գլխավորությամբ պարտվել են միայն երկու խաղում։
























































