ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 4:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
«Քաղաքաբնակների» կազմում դուբլ ձևակերպեց Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ աչքի ընկան Էրլինգ Հալանդը և Ռայան Շերկին։ «Մեղուների» կազմում աչքի ընկավ Վալդեմար Անտոնը։
«Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Այաքս» — «Գալաթասարայ»՝ 0:3 [Տեսանյութ]
«Բենֆիկա» — «Բայեր»՝ 0:1 [Տեսանյութ]
«Ինտեր» — «Կայրաթ»՝ 2:1 [Տեսանյութ]
«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է մնացել հայտացուցակից վնասվածքի պատճառով*
«Մարսել» — «Ատալանտա»՝ 0:1 [Տեսանյութ]
«Նյուքասլ» — «Ատլետիկ»՝ 2:0 [Տեսանյութ]
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































