«Ինտերը» արդեն ծրագրում է տրանսֆերային գործարքներ հաջորդ տարվա համար։ «Ներաձուրիների» առաջնահերթությունը պաշտպանության ամրապնդումն է։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերները կարող են տեղի ունենալ կա՛մ հունվարին, կա՛մ ամռանը՝ կախված խաղացողների առկայությունից։ Ակումբը նաև մտադիր է նոր դարպասապահ ձեռք բերել, բայց միայն մրցաշրջանի ավարտից հետո։
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի չորրորդ տուրում տանը կընդունի ղազախական «Կայրաթին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։


























































