Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում սպասվող հանդիպումը «Լիվերպուլի» հետ։
«Սա դասական և շատ կարևոր հանդիպում է եվրոպական ֆուտբոլում։ Շատերն արդեն զգացել են «Էնֆիլդի» մթնոլորտը։ Կան պահեր, երբ թվում է՝ ամբողջ մարզադաշտը թնդում է, և տանտերերի խաղացողները դրական էներգիա են ստանում, սակայն մեր թիմում կան մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք հրաշալի են արձագանքում նման լարված իրավիճակներում և դառնում են ավելի մոտիվացված։ Ես շատ եմ հավատում նրանց։
Այսպիսի խաղերում հոգեբանական պատրաստվածությունը կարևոր է, իսկ վաղը վճռորոշ նշանակություն են ունենալու ինչպես ֆուտբոլային հմտությունները, այնպես էլ բնավորությունը», — Ալոնսոյի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։
Երեք խաղից հետո «Ռեալը» վաստակել է ինը միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Լիվերպուլը» վեց միավորով տասներորդն է։
























































