Պորտուգալական «Ֆամալիկաոյի» կենտրոնական հարձակվող Յասիր Զաբիրին գրավել է մի շարք առաջատար եվրոպական ակումբների ուշադրությունը, հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսելոնան» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Մարոկկոյի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողի նկատմամբ և արդեն կապ է հաստատել «Ֆամալիկաոյի» ղեկավարության հետ՝ հնարավոր տրանսֆերի շուրջ։

Սակայն ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Սևիլիան», «Պորտոն» և «Բենֆիկան»։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Զաբիրին մասնակցել է Պորտուգալիայի առաջնության երեք խաղի, սակայն դեռ չի կարողացել գոլ խփել։
Transfermarkt-ի տվյալներով՝ մարոկկացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։




























































