Մադրիդի «Ռեալի» իսպանացի եզրային պաշտպան Ալվարո Կարերասը «Էլ Կլասիկոյից» հետո (2:1) ծաղրել է «Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալին։
«Ինչպե՞ս կարողացա կանգնեցնել Յամալին։ Իրականում ես մեծ ջանքեր չգործադրեցի դա անելու համար։ Մեր մարզիչ Ալոնսոն մարզումների ժամանակ նրանից ավելի լավ է դրիբլինգ կատարում», — Կարերասի խոսքերն է մեջբերում championat-ը։
Հիշեցնենք, որ խաղից առաջ Յամալը հայտնվել էր վիճաբանության կենտրոնում՝ «Ռեալի» հասցեին արված իր կոշտ քննադատության պատճառով։ Խաղի ընթացքում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները իրենց դժգոհությունը ցույց տվեցին՝ փորձելով լռեցնել երիտասարդ հարձակվողին խաղադաշտում։
Եզրափակիչ սուլիչից հետո խաղացողների միջև կոնֆլիկտ ծագեց, որի հետևանքով Յամալը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։




























































