Եզրային հարձակվող Լամին Յամալը «Էլ Կլասիկոյից» առաջ մի քանի սուր հայտարարություններ էր արել «Ռեալի» մասին։
«Բարսելոնայում» ընդունում են, որ Յամալի խոսքերն ազդել են մրցակցի տրամադրվածության վրա։ Ակումբի խորհրդի անդամները տեղեկություն են ստացել, որ «Ռեալի» խաղացողները մտադրվել էին կոշտ խաղ ցուցադրել Յամալի դեմ։
Իսպանական Sport-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» և խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը որոշել են ավելի ուշադիր հետևել Յամալի վարքագծին՝ ապագայում նման սխալներից խուսափելու համար։
«Կապտանռնագույնները» և գործակալը ցանկանում են պաշտպանել 18-ամյա Յամալին և օգնել նրան վերականգնել լավագույն մարզավիճակը։ Ներկայում «Բարսելոնայի» առաջնահերթ խնդիրներից է Յամալի օպտիմալ ֆիզիկական վիճակի վերականգնումը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պարտվել է «Ռեալին» 1:2 հաշվով։


























































