Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը սկսել է կասկածել ակումբի նախագծին, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալվարեսը կարծում է, որ եթե ակումբը չի կարողանում մրցակցել գավաթների համար, ապա լավագույն տարբերակը հեռանալն է։
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայում «Արսենալից» կրած 0։4 հաշվով պարտությունը մեծացրել է հարձակվողի կասկածները «ներքնակագործների» նկատմամբ։
«Բարսելոնան», որը ցանկանում է տեսնել հարձակվողին իր շարքերում, շարունակում է հետևել իրավիճակին։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ, խփել 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։






















































