«Բարսելոնայի» ղեկավարությունը մտահոգված է թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալի համար։
Cadena SER ռադիոկայանի El Larguero հաղորդման ժամանակ նշվել է, որ ակումբը մտահոգված է 18-ամյա ֆուտբոլիստի կենսակերպով։ Ակումբում գոհ չեն վերջին ամիսներին Յամալի հետ տեղի ունեցած որոշ իրադարձություններից։
Կարելի է ենթադրել, որ «Բարսելոնան» դժգոհ է Յամալի անձնական կյանքի մասին լուրերից, ինչպես նաև խաղացողի պարբերաբար կազմակերպվող երեկույթներից, որոնց հաջորդեցին քննադատությունները։ Նշվում է, որ ակումբում ցանկանում են, որ երիտասարդ իսպանացին ավելի շատ կենտրոնանա ֆուտբոլի վրա։
2025/26 մրցաշրջանում Յամալը «կապտանարնագույնների» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։
























































