Կատալոնական «Բարսելոնան» որոշել է չերկարաձգել պայմանագիրը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալ կդառնա։
Թուրքական Fanatik պորտալի տվյալներով՝ լեհ 37-ամյա հարձակվողին լավ պայմաններ է պատրաստ առաջարկել թուրքական «Ֆեներբահչեն»։ Բացի այդ, Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն ֆուտբոլիստը ներկայումս պատրաստ չէ շարունակել իր կարիերան այդ երկրում։
2025/2026 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ակումբի բոլոր մրցաշարերի ինը հանդիպման՝ դառնալով չորս գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետ պորտալի, կազմում է 10 մլն եվրո։
























































