«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի աշխատանքի վերաբերյալ։
Իսպանացի մասնագետը, որը կատալոնական ակումբը գլխավորել է 2008-ից 2012 թվականներին, հիացմունք է հայտնել գերմանացի մարզչի աշխատանքի նկատմամբ։
«Նրանց խաղը դիտելը հաճույք է։ Նրանք ասում են, որ խնդիրը պաշտպանությունը չէ, ուստի ոչինչ չեն փոխում և շարունակում են առաջ շարժվել ամբողջ ուժով։ “Մենք մեկ գոլ ավելի կխփենք, քան մրցակիցը”, ինչպես մի անգամ ասել է Յոհան Կրոյֆը։ Հանսը դա նոր մակարդակի է հասցրել», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Ներկայում կատալոնական գրանդը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 19 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ երկու միավորով զիջելով առաջատար Մադրիդի «Ռեալին»։
























































