Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը։
«Եռագույնների» ավագը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրի՝ Ադրբեջանի դեմ խաղում (3:0), որի պատճառով խաղադաշտը լքել է 83-րդ րոպեին։
L’Équipe-ի տեղեկություններով՝ Մբապեն շուտով կվերադառնա Մադրիդ։ Նա չի կարողանա մասնակցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, կայանալիք Իսլանդիայի դեմ խաղին։
Կիլիան Մբապեն, ըստ լուրերի, կրկին վնասել է աջ կոճը՝ ինչպես վերջերս մադրիդյան գրանդի կազմում Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (3:1)։ 26-ամյա խաղացողի ապաքինման հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն։
























































