Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հաուսենը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի մարզումների ժամանակ։ 20-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ներբանային մկանի պատռվածք, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Հաուսենը վաղաժամ լքել է «ֆուրիա Ռոխայի» ճամբարը և, հետևաբար, չի կարողանա մասնակցել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Վրաստանի և Բուլղարիայի հավաքականների դեմ առաջիկա հանդիպումներին։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ իսպանացին մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։


























































