Opta-ի մասնագետները Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի մեկնարկային ութ տուրերից հետո գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։
Սուպերհամակարգչի կանխատեսման համաձայն՝ «Բարսելոնան» նվազագույն առավելությամբ շարունակում է մնալ Լա լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը։
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը ներքին առաջնությունը հաղթելու 46.6 տոկոս հնարավորություն ունի։ Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու 46.55 տոկոս հնարավորություն ունի։
Իսպանիայի առաջնության ութ տուրից հետո «արքայական» ակումբը ունի 21 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «կապտանռնագույները» երկրորդ տեղում են՝ 19 միավորով։























































