Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին, միայն մեկ պայմանով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զգուշացրել է Վալվերդեի համար պոտենցիալ հավակնորդներին, որ եթե նրանք ցանկանում են ձեռք բերել ուրուգվայցի կիսապաշտպանին, ապա պետք է ակտիվացնեն նրա պայմանագրում նշված 1 միլիարդ եվրոյի հրաժարագնի կետը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում մասնակցել է 9 խաղի բոլոր մրցաշարերում և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
























































