Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին։
«Ես խոսեցի Մբապեի հետ։ Նա այստեղ է։ Կա մի փոքր խնդիր, բայց դա չխանգարեց նրան ժամանելուն։ Մենք բժշկական թիմի հետ կհետևենք Մբապեի վիճակին և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,– Դեշամի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել Լա լիգայի 8-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (3:1)։
Ֆրանսիայի հավաքականը հոկտեմբերին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի խաղեր կանցկացնի Ադրբեջանի և Իսլանդիայի դեմ։
























































