Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դժգոհ է։ Անգլիացուն դուր չի գալիս Խաբի Ալոնսոյի ղեկավարման ոճը։
Բելինգհեմն արդեն իր դժգոհությունն է հայտնել մադրիդյան ակումբի ղեկավարությանը, հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Onda Cero-ի Radioestadio Noche հաղորդմանը։
Խաբի Ալոնսոն «արքայական» ակումբը մարզում է 2025 թվականի ամռանից։ Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» 16 խաղից հաղթել են 13-ում, մեկում խաղացել են ոչ-ոքի, իսկ երկուսում պարտվել։
Ինչպես հայտնի է, Ջուդ Բելինգհեմը վերջերս է վերադարձել խաղադաշտ՝ ամռանը ուսի վիրահատությունից հետո։ «Ռեալը» Լա Լիգայի 8 տուրերից հետո վաստակած 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































