Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ ստիպված էին ժամանակից շուտ փոխարինվել շաբաթ օրը կայացած Իսպանիայի առաջնության՝ «Վիլյառեալի» դեմ (3:1) խաղում:
75-րդ րոպեին խաղադաշտը լքեց Ֆրանկո Մաստանտուոնոն, իսկ 83-րդ րոպեին խաղը վաղաժամ ավարտեց Կիլիան Մբապեն։
Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկություններով՝ երկու ֆուտբոլիստների վնասվածքները լուրջ չեն։ Արգենտինացին թեթև վնասել է ազդրի հետևի ջիլը, իսկ ֆրանսիացին ստացել է աջ կոճի փոքր ձգվածք։
Վերականգնման ճշգրիտ ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։ «Ռեալի» հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 19-ին՝ ազգային հավաքականների խաղերից հետո։ Թիմը հյուրընկալվելու է «Խետաֆեի» կողմից։
























































