Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է թիմի բրազիլացի հարձակվող Էնդրիկի հեռանկարները։
19-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել մադրիդյան գրանդի կազմում։
«Նրա ժամանակը դեռ կգա։ Նա վերջերս է վերականգնվել վնասվածքից, և հիմա մենք պետք է գտնենք ճիշտ պահը նրան խաղադաշտ դուրս բերելու համար։ Նա գոլ խփող է, ուժեղ եզրափակող»,– նշել է Ալոնսոն։
2024 թվականին «արքայական» ակումբը Էնդրիկի համար վճարեց գրեթե 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «սերուցքայինների» հետ մինչև 2030 թվականը։
























































