Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կայացան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի հանդիպումները։
Եվրոպա լիգա
Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» 1:2 հաշվով պարտվեց պորտուգալական «Պորտուին»։ Սերբական ակումբի կազմում խաղին մասնակցեց Նաիր Թիկնիզյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 81-րդ րոպեին։
Կոնֆերենցիաների լիգա
Վարշավայի «Լեգիան» նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվեց թուրքական «Սամսունսպորին»։ Վահան Բիչախչյանը խաղին մասնակցեց՝ փոխարինման մտնելով 76-րդ րոպեին։
Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց ֆրանսիական «Ստրասբուրին»։ Տիգրան Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին և 64-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Slovan Bratislava [1]-2 Strasbourg — Rahim Ibrahim 64′
byu/4gjdtokurwa insoccer

Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակը



























































