«Բարսելոնան» փնտրում է խաղացողի, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է փոխարինել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։
Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կցանկանար թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասիին։
Նշվում է, որ 29-ամյա Գիրասիի տրանսֆերը «Բարսելոնային» կարող է արժենալ մոտավորապես 100 միլիոն եվրո։ Գվինեացու ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 9 միլիոն եվրո։
Սակայն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան առանձնապես հետաքրքրված չէ Գիրասիի տրանսֆերով, քանի որ ցանկանում է ակումբում տեսնել ավելի աստղային հարձակվողի։
Ընթացիկ մրցաշրջանում Գիրասին դորտմունդյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։


























































