Հայտնի են հայ ֆուտբոլիստների վարկանիշները EA Sports FC 26 ֆուտբոլային սիմուլյատորում։
Ամենաբարձր վարկանիշն ունի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 83: Հաջորդում է Լուկաս Սելարայանը «Բելգրանոյից»՝ 79 վարկանիշով: Սրանք խաղի «ոսկե» ֆուտբոլիստներն են։
«Արծաթե քարտեր» են ստացել Նարեկ Գրիգորյանը (68), Նորբերտո Բրիասկոն (68), Վահան Բիչախչյանը (67), Էդգար Սևիկյանը (67) և Սարգիս Ադամյանը (67):
«Բրոնզե քարտեր» ունեն Հրանտ-Լեոն Ռանոսը (63) և Անդրե Կալիսիրը (61):
EA Sports FC 26-ը կթողարկվի 2025 թվականի սեպտեմբերի 26-ին PC-ի և կոնսոլների համար: Ընդլայնված տարբերակի տերերն ու EA Play-ի բաժանորդները խաղը կարող են սկսել սեպտեմբերի 19-ից:





























































