«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին պատմել է, թե ինչպես է կնոջը՝ Քոլինին, փակել պատշգամբում:
Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին, երբ Քոլինը կախել էր «Լիվերպուլի» դրոշը՝ նշելու նրանց Պրեմիեր լիգայում տարած հաղթանակը:
«Ես վերադարձա տուն, երբ Դերբիում էի: Քոլինը «Լիվերպուլի» դրոշ էր կախել մեր տան վրա: Դա մեր հին տունն էր, որի մուտքի դռան վերևում փոքր պատշգամբ կար: Դրոշը կախված էր պատուհանից դուրս, և ես նրան ասացի, որ բարձրանա և հանի այն:
Նա բարձրացավ և ստիպված էր ամբողջությամբ դուրս գալ պատուհանից, որպեսզի հանի դրոշը: Երբ նա դուրս եկավ, ես փակեցի պատուհանը», — պատմել է նախկին ֆուտբոլիստը իր հաղորդման ժամանակ:
Ռունին մանկուց երկրպագում է «Էվերթոնին»:
























































