Մադրիդի «Ռեալի» վերջնական դիրքորոշումը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողության վերաբերյալ դեռևս մնում է անորոշ։
Անցյալ տարի ակումբը բոյկոտեց մրցանակաբաշխությունը՝ զարմացնելով շատերին, և այս անգամ էլ սպասվում էր, որ նույնը կլինի։ Սակայն լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկություններով՝ «սերուցքայինները» կարող են իրենց պատվիրակ Էմիլիո Բուտրագենյոյին ուղարկել միջոցառմանը։
Այս մասին որոշումը կկայացվի վերջին րոպեին, ինչպես արդեն տեղյակ են կազմակերպիչները։ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Փարիզում՝ Երևանի ժամանակով 22։00-ին։
Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում են։ Դին Հաուսենը կպայքարի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի համար, իսկ Տիբո Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահի մրցանակի համար։



























































