«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի դարպասապահ Շտեֆան Օրտեգան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է Inter Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա դարպասապահը այլևս չի մտնում «քաղաքայինների» ծրագրերի մեջ, քանի որ համարվում է միայն երրորդ տարբերակը՝ Ջանլուիջի Դոնարումայից և Ջեյմս Թրաֆորդից հետո։ Ակումբը պատրաստ էր բաց թողնել գերմանացուն ամռանը, բայց գնորդ այդպես էլ չգտնվեց։
«Ներաձուրիի» ղեկավարությունը Օրտեգային դիտարկում է որպես Յան Զոմերի ապագա իրավահաջորդ, իսկ տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա հունվարին։
Շտեֆան Օրտեգայի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է հաջորդ ամռանը։ Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

























































