«Միլանը» հաղթանակ է տարել «Ուդինեզեի» նկատմամբ Իտալիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում:
Հանդիպումը ավարտվել է 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Կրիստիան Պուլիշիչը, մեկ գոլ էլ խփել է Յուսուֆ Ֆոֆանան:
«Միլանը» հավաքել է 9 միավոր և բարձրացել է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ, «Ուդինեզեն» (7 միավոր)՝ վեցերորդ տեղ:
Մյուս տուրում միլանցիները սեպտեմբերի 28-ին կհյուրընկալեն «Նապոլիին», իսկ «Ուդինեզեն» այդ օրն արտագնա խաղում կհանդիպի «Սասուոլոյի» հետ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը




























































