Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն Կանարյան կղզիների դատարան է հրավիրվել անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ տարածելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Մեղադրող կողմը պահանջում է երկուսուկես տարի ազատազրկում։ Նշվում է, որ իրավապահ մարմինները Ասենսիոյի համար որպես գրավ սահմանել են 15 հազար եվրո։
Աղբյուրի համաձայն՝ հանցագործության մեջ մեղադրվում են նաև Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի նախկին խաղացողներ Ֆերան Ռուիզը, Խուան Ռոդրիգեսը և Անդրես Գարսիան։ Նրանց գրավը սահմանվել է 20 հազար եվրո, քանի որ դատարանը նրանց համարում է ոչ միայն տեսանյութի տարածողներ, այլև ստեղծողներ։
Նշենք, որ ավելի վաղ մեղադրանք ներկայացրած երկու տուժողներից մեկը՝ 18 տարեկան դարձած աղջիկը, հանել է մեղադրանքը պաշտպանի վրայից։

























































